Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱԻԴԱ ԼԵՄՈՒԵԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի զեկուցագիրը՝ Աիդա Լեմուելի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական տարածքում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0143-0000) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 46 714 (քառասունվեց հազար յոթ հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 33 230 (երեսուներեք հազար երկու հարյուր երեսուն) դրամ ապառք, 13 484 (տասներեք հազար չորս հարյուր ութսունչորս) դրամ տույժ, որոշում եմ.

1. Աիդա Լեմուելի Պողոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 16։10-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Աիդա Լեմուելի Պողոսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`