Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԱՅԻՍ ԹԵՄՈՒՐԻ ԵՐԵՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի զեկուցագիրը՝ Մայիս Թեմուրի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0003-0007, 07-042-0369-0000, 07-042-0327-0015, 07-042-0354-0007, 07-042-0451-0039) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 54 193 (հիսունչորս հազար մեկ հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 38 908 (երեսունութ հազար ինը հարյուր ութ) դրամ ապառք, 15 285 (տասնհինգ հազար երկու հարյուր ութսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Մայիս Թեմուրի Երեմյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 16։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մայիս Թեմուրի Երեմյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`