Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՄՎԵԼԻ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի զեկուցագիրը՝ Ռուզաննա Սամվելի Սմբատյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Ազատության փողոց, թիվ 15/3, Ազատության փողոց 22-րդ նրբանցք, թիվ 4, Ազատության փողոց 2-րդ նրբանցք, թիվ 6 հասցեներում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0027-0025, 07-042-0027-0024, 07-042-0027-0027) և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0356-0060) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2017-2022 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 62 234 (վաթսուներկու հազար երկու հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 48 468 (քառասունութ հազար չորս հարյուր վաթսունութ) դրամ ապառք, 13 766 (տասներեք հազար յոթ հարյուր վաթսունվեց) դրամ տույժ, որոշում եմ.

1. Ռուզաննա Սամվելի Սմբատյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 16։40-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ռուզաննա Սամվելի Սմբատյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`