Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՀՐԱՄ ՍԱՄՎԵԼԻ ՏԻՏԻՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2023

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի զեկուցագիրը՝ Վահրամ Սամվելի Տիտիրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, Այգեգործական տարածք, թիվ 68 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0201-0003) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2017-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 31 105 (երեսունմեկ հազար մեկ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 25 473 (քսանհինգ հազար չորս հարյուր յոթանասուներեք) դրամ ապառք, 5 632 (հինգ հազար վեց հարյուր երեսուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1. Վահրամ Սամվելի Տիտիրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 26-ին, ժամը 17։20-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վահրամ Սամվելի Տիտիրյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`