Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր

02.06.2023

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

0239/23-Վ
<<Արտաշատի կոմունալ տնտեսություն>> ԲԲԸ
ՀՀ ք․ Երևան, Լենինգրադյան փող․, 31/6 շենք, բն․ 50

Ծանուցագիր
Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր հարկային պարտավորությունները կազմում են 260․542 ՀՀ դրամ գումար, որի հիման վրա, հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ ենթակետը, 34-րդ հոդվածը, Արտաշատի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:
2023թ. հունիսի 15–ին ժամը 10։30-ին հրավիրում ենք Արտաշատի համայնքապետարանի իրավաբանական բաժին ( հասցե՝ ք․Արտաշատ Օգոստոսի 23/62 , 5-րդ հարկ), վարչական վարույթի լսմանը և գործի քննությանը մասնակցելու համար, որի արդյունքում կկազմվի արձանագրություն և որոշում:
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի`
1. Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին:
2. Վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ:
Վարույթի անգործունակ մասնակիցներին վարչական վարույթում ներկայացնում են նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված օրինական ներկայացուցիչները:
3. Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ:
Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
4. Լիազորագրի գործողությունն օրենքով սահմանված դեպքերում դադարելիս վարչական վարույթ իրականացնող մարմինն այդ մասին պետք է գրավոր տեղեկացվի լիազորողի կամ լիազորված անձի միջոցով:
5. Վկան, փորձագետը, թարգմանիչը և այլ մարմինների ներկայացուցիչները վարչական վարույթում կարող են հանդես գալ միայն անմիջականորեն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարող է քննվել Ձեր բացակայությամբ, սույն ծանուցագրում նշված օրը չներկայանալու դեպքում:
Բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու , միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև դիմումներ և առարկություններ ունենալու դեպքում կարող եք այն ներկայացնել artiravaban@mail.ru էլեկտրոնային փոստի միջոցով:


Իրավաբանական բաժին` Կ.Ղազարյան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62

Հեռ..` 0235/ 2-23-83

Էլ. փոստ`