Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.08.2023

Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական օրենգրքի 468-րդ 2-րդ մաս և 330․1-րդ հոդվածներ

ԾԱՆՈՒՑՈՒՄ


Ձեր՝ Սարգիս Հովսեփի Ղազարյանի և ՀՀ Արարատի մարզի Եղեգնավան գյուղական համայնքի միջև 2021 թվականի նոյեմբերի 25-ին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր,որով վարձակալել եք համայնքային սեփականություն հանդիսացող, 03-041-0183-0018 կադաստրային ծածկագիրը կրող 11.8519 հա. հողատարածքը՝ գյուղատնտեսություն ծավալելու նպատակով: Պայմանագրի ժամկետ է սահմանվել 25.11.2021թվականից մինչև 24.11.2046թվականը :
Սույն պայմանագիրը կազմվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի «Արտաշատ» սպասարկման գրասենյակում և դրանից ծագող Ձեր վարձակալության իրավունքը կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից 30.11.2021 թվականին ենթարկվել է պետական գրանցման և տրվել է թիվ 30112021-03-0065 վկայականը:
«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ մասի «Արարատի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 4-րդ կետի համաձայն 2022 թվականի մարտի 27-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արարատի մարզի ք. Վեդի, Լուսաշող, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Եղեգնավան, Նոր Կյանք, Գինեվետ, Տափերական, Ոսկետափ, Այգավան, Նոր Ուղի, Դաշտաքար, Գոռավան, Լուսառատ, Փ. Վեդի, Արալեզ, Շաղափ և Լանջանիստ բնակավայրերը (այսուհետ՝ Բնակավայրեր) վերակազմակերպվել են որպես մեկ համայնք՝ Վեդի կենտրոնով:
Վերոնշյալ համայնքապետարանների աշխատակազմերի վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է նոր համայնքային կառավարչական հիմնարկ՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմ» անվանումով, իսկ վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է միավորված համայնքապետարանների իրավահաջորդը:
Համաձայն Պայմանագրի՝ վարձակալության իրավունքի տրամադրման վարձավճարի չափը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 3.716.000/ երեք միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար / ՀՀ դրամ,որը վճարվում է հաջորդող տարվա մինչև հունվարի 20-ը:
19.06.2023թվականի դրությամբ սույն պայմանագրի շրջանակներում Ձեր կողմից չի վճարվել 6,240.055/ վեց միլիոն երկու հարյուր քառասուն հազար հիսունհինգ/ ՀՀ դրամ վարձավճարի գումարը, որից 5.823.430/ հինգ միլիոն ութ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամը՝ տարեկան վարձավճարի պարտքի գումար և 416.625 /չորս հարյուր տասնվեց հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ՝ տույժի գումար:
Առաջարկվում է Ձեզ սույն ծանուցումը ստանալուց 7-օրյա ժամկետում ներկայանալ Վեդու համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին /հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, Վեդու համայնքապետարան, Թումանյան փողոց, 6/ 6,240.055/ վեց միլիոն երկու հարյուր քառասուն հազար հիսունհինգ/ դրամի չափով առաջացած պարտքը մարելու և Պայմանագիրը լուծելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված առաջարկը չընդունվելու դեպքում, հարցը կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 6

Հեռ..` 060-88-11-11

Վեբ կայք` https://vedicity.am/

Էլ. փոստ`