Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 28․07․2023-ի «Արևիկ Ավետիսյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 792-Ա որոշում

16.08.2023

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Արևիկ Ավետյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունիսի 28-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-039-0153-0025,06-039-0147-0067,06-039-0169-0605,06-039-0169-0271,06-039-0166-0069,06-039-0143-0006,06-039-0142-0080 և 06-039-0114-0123 կադասրային ծածկագրերով, 1․487 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Արևիկ Ավետյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում է հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 138․862 ( հարյուր երեսունութ հազար ութ հարյուր վաթսուներկու ) ՀՀ դրամ,որից 93․158 ( իննսուներեք հազար հարյուր հիսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 45․704 (քառասունհինգ հազար յոթ հարյուր չորս) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 17․548 (տասնյոթ հազար հինգ հարյուր քառասունութ ) ՀՀ դրամ, որից 15․198 (տասնհինգ հազար հարյուր իննսունութ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 2․350 (երկու հազար երեք հարյուր հիսուն ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2023 թվականի հունիսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Արևիկ Ավետյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 20․07․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Արևիկ Ավետյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Արևիկ Ավետյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 156․410 ( հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր տասը) ՀՀ դրամ․

138․862 ( հարյուր երեսունութ հազար ութ հարյուր վաթսուներկու ) ՀՀ դրամ՝ որպես 06-039-0153-0025,06-039-0147-0067,06-039-0169-0605,06-039-0169-0271,06-039-0166-0069,06-039-0143-0006,06-039-0142-0080 և 06-039-0114-0123 կադասրային ծածկագրերով, 1․487 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ,որից93․158 ( իննսուներեք հազար հարյուր հիսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 45․704 (քառասունհինգ հազար յոթ հարյուր չորս),

17․548 (տասնյոթ հազար հինգ հարյուր քառասունութ ) ՀՀ դրամ՝ որ պես անշարժ գույքի հարկ,որից 15․198 (տասնհինգ հազար հարյուր իննսունութ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 2․350 (երկու հազար երեք հարյուր հիսուն ) ՀՀ դրամ՝ որպես տույժ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275085034 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002039 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`