Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

14.09.2022 թվականի վարձակալության պայմանագրից հրաժարվելու (լուծելու) մասին

25.08.2023

Հայտատու` Վարդան Արմենի Խաչատրյան
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդված

Ձեր՝ «ՓՐԱՈՒԴԼԻ ՓԻՆՈՅ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն, գրանցման համար, 286.110.1170926, ՀՎՀՀ՝ 00496404), ի դեմս Ընկերության տնօրեն Վենիսենթ Ռամիրեզի (հասցե՝ ք. Երևան, Մ.Խորենացի Փ., 45, Բն. 92) և ՀՀ քաղաքացի Վարդան Արմենի Խաչատրյանի միջև 2022 թվականի սեպտեմբերի 14-ին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր),որով վարձակալել եք Վարդան Արմենի Խաչատրյանի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (կադաստրային ծածկագիր՝ 01-006-0019-0073-001-019, վկայական՝ N09092022-01-0136, հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փ. 33 շ., 16 տարածք)։
Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով։
Պայմանագիրը վավերացվել է «Երևան» նոտարական տարածքի նոտար Անի Մութաֆյանի կողմից և գրանցվել է գրանցամատյանում թիվ 2842-ով։
Համաձայն Պայմանագրի՝ վարձակալության իրավունքի տրամադրման վարձավճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար կազմում է 850 000 ՀՀ դրամ գումար, որի մեջ ներառված չեն հարկերը։
Պայմանագրով սահմանված վարձավճարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդող տվյալ ամսվա 5-ը ներառյալ:
23.08.2023 թվականի դրությամբ Պայմանագրի շրջանակներում Ձեր կողմից չի վճարվել 2․550․000/ երկու միլիոն հինգ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ վարձավճարի գումարը։
Այսպիսով, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածով տեղեկացնում ենք Ձեզ, որ Վարդան Խաչատրյանը հրաժարվում է Պայմանագրից, Պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո վարձավճարը պարբերաբար երեք անգամ չվճարելու հիմքով՝ լուծում է Ձեր հետ կնքված վարձակալության պայմանագիրը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով՝ սույնով ծանուցվում եք՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փ. 33 շ., 16 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության պայմանագրից հրաժարվելու/լուծելու մասին։
Ուստի, առաջարկում ենք Վարդան Խաչատրյանի հետ միասին ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել համատեղ դիմում 14.09.2022 թվականին կնքված պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված առաջարկը չընդունվելու դեպքում, հարցը կլուծվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հասցե` ք․ Երևան, Հաղթանակ թղմ, 4փ․, 4տ․

Հեռ..` 093749093

Էլ. փոստ`