Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆԱՐԵԿ ՎԱՀԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

25.08.2023

Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-ին հոդված

Սպիտակ համայնքի ղեկավարի կողմից Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Սպիտակ համայնքի հանդեպ Ձեր կողմից «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 88NR898) գույքահարկը վճարելու պարտավորությունը չկատարելու արդյունքում գոյացած ապառքի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի քննարկումը տեղի է ունենալու 2023 թվականի օգոստոսի 30-ին, ժամը` 17:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Սպիտակի համայնքապետարան, հասցե` ք. Սպիտակ, Շահումյան 7:
Ձեզ նախազգուշացվում է, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի քննարկմանը պետք է ներկայանան անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր): Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացվում է նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարչական վարույթի քննարկմանը չներկայանալն արգելք չէ իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Միաժամանակ հայտնվում է, որ մինչև վարչական վարույթի քննարկման օրը հարկային պարտավորությունները կատարելու դեպքում վարչական վարույթը կկարճվի:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`