Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԵՅՐԱՆ ՎԱՆԻՉԿԱՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՑԱՆԿԱՊԱՏԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.08.2023

Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-ին հոդված

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի 1-ին փողոց 6-րդ փակուղի 1 հասցեի բնակիչ Սեյրան Վանիչկայի Կարապետյանը ինքնակամ զավթել է համայնքային սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի Լեռնավան գյուղական բնակավայրում գտնվող 06-042-0031-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 172,26 քառակուսի մետր մակերեսով (երկարությունը՝ 29,0մ․, լայնությունը՝ 5,94մ․) հատված և չի վերացրել դրա հետևանքները, ինչը դրսևորվել է ինքնակամ զավթված հողամասը մետաղական ցանցով ցանկապատելով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Հենրիկի Իգիթխանյանի կողմից 2023 թվականի հունիսի 1-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ինքնակամ զավթված հողամասի լուսանկարները, վկա Նելսոն Բեգլարյանի ցուցմունքը՝ որոշում եմ.
1. Սեյրան Վանիչկայի Կարապետյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հարյուր հազար ՀՀ դրամ:
2․ Վերացնել 06-042-0031-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 172,26 քառակուսի մետր մակերեսով (երկարությունը՝ 29,0մ․, լայնությունը՝ 5,94մ․) հատվածի ինքնակամ զավթումը՝ ապամոնտաժելով մետաղական ցանկապատը։
3. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Սեյրան Վանիչկայի Կարապետյանին:
4. Սեյրան Վանիչկայի Կարապետյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեյրան Վանիչկայի Կարապետյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վարչական կարգով երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`