Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՍՈՂՈՄՈՆ ԿԱՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ

29.08.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 29.1 հոդվածով տեղեկացնում եմ, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմում 2023թ. օգոստոսի 17-ին հարուցվել է թիվ Վ/Վ-111 վարչական վարույթը` Ձեր կողմից անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ 1-ին մասի պահանջներով, տեղեկացնում եմ, որ հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023թ. օգոստոսի 31-ին, ժամը 15:30-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակի համայնքապետարան` ք. Ճամբարակ, Գ.Նժդեհի 125 հասցեով:
Կից ուղարկվում է վարչական վարույթ հարուցելու մասին որոշման մեկ օրինակը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ,ք․Ճամբարակ, Գ․Նժդեհի 125

Հեռ..` 026522244

Վեբ կայք` chambarak.am

Էլ. փոստ`