Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշոտ Ռուբենի Երիցյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

13.09.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդված

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի օգոստոսի 15-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան թիվ 793 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացիԱշոտ Ռուբենի Երիցյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևանյան փ., 60 տուն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «ՅՈՒՏ ԷՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի օգոստոսի 15-ին կազմված թիվ 65 արձանագրությունը։
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 սեպտեմբերի 28-ին ժամը 12.00-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`