Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և բնապահպանության նախարարության (ներկայումս` շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2006 թվականի օգոստոսի 16-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման կազմակերպման» պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ

29.09.2023

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ մաս

Հարգելի պարոն Մաթևոսյան
«Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և բնապահպանության նախարարության (ներկայումս` շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2006 թվականի օգոստոսի 16-ին կնքվել էր կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման կազմակերպման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):
Պայմանագրի գործողության ժամկետ սահմանվել է 5 տարի:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 23-ի N5/10.2.1/10668 և 2021 թվականի մայիսի 5-ի N2/10.2.1/6803 գրություններով ծանուցել էր Ձեզ, որ Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2011 թվականի օգոստոսի 16-ին:
2020 թվականի հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 12-ին N5/10.2.1/10668, 2021 թվականի հունիսի 11-ին N2/10.2.1/6803 գրությունները «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հետ են վերադարձվել` ծրարի վրա «Անհայտ» նշումով։
Պատշաճ ծանուցում ապահովելու նպատակով գրությունը՝ ծանուցումը 2021 թվականի հունիսի 23-ին տեղադրվել է նաև Azdarar.am կայքում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածի 4-րդ մասի հղմամբ։
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածով՝ ծանուցում եմ, որ շրջակա միջավայրի նախարարությունը հրաժարվում է 2006 թվականի օգոստոսի 16-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման կազմակերպման» պայմանագրից և սույն ծանուցումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող օրը պայմանագիրը կհամարվի միակողմանի դադարած։

Հասցե` ք.Երևան, Հանրապետության հր., Կառավարական տուն 3

Հեռ..` +37411818530

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`