Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում պայմանագրի լուծման մասին

08.11.2023

Հայտատու` Փաստաբան Արմեն Հովհաննիսյան
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆի 35-րդ հոդված

ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Անձնագիր՝ AU0524365, տրված՝ 25․11․2021թ․-ին, 013-ի կողմից

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
/փաստաբանական գործունեության արտոնագիր՝ 2731/

ՎԱՐՁԱԿԱԼՆՆԵՐ՝ Անաստասիա Կարատկովային և Ալեքսանդր Տարասենկոյին
հասցե՝ ՀՀ ք․Երևան, Կենտրոն Ե․Չարենցի փողոց 4 շենք 94 բնակարան

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
31․03․2022թ-ի ք․Երևան, Կենտրոն Ե․Չարենցի փողոց 4 շենք, 94 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Հարգելի Վարձակալներ․
31․03․2022թ-ին Վարդուհի Հորացիոյի Բաղդասարյանի /վարձակալ/ և Անաստասիա Կարատկովայի, Ալեքսանդր Տարասենկոյի /վարձակալ/ միջև կնքվել է ՀՀ ք․Երևան, Կենտրոն Ե․Չարենցի փողոց 4 շենք 94 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի /սեփականության վկայական 29072021-01-0010/ վերաբերյալ կնքվել է ժամկետով վարձակալության պայմանագիր։
Պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից և գործում է մինչև 31․09․2022թ-ը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի համաձայն՝ 1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու հարցին, գտել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը (տե´ս, Երևանի քաղաքապետն ընդդեմ Գոհար Արամյանի թիվ ԵԿԴ/3032/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը):
Սույն իրավահարաբերությունում վարձակալության պայմանագիրը կնքվել է ժամկետով մինչև 31․09․2022թ-ը, որի ավարտից հետո կողմերիս փոխադարձ համաձայնությամբ դուք ազատել եք վարձակալած բնակարանը։ Այսինքն պայմանագրի ժամկետի ավարտից հետո բացակայել է կողմերիս կամքը և կամահայտնությունը պայմանագրի ժամկետետը երկարաձգելու մասով, ուստի օրենքի ուժով պայմանագիրը համարվում է դադարած։
Ելնելով վերոգրյալից, որ 31․03․2022թ-ի ք․Երևան, Կենտրոն Ե․Չարենցի փողոց 4 շենք, 94 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքված վարձակալության պայմանագիրը /նոտարական ակտի կոդ 723-20220330-37-5795772, գաղտնագիր՝ 02HOGE/ լուծվել է պայմանագրի ժամկետը ավարտված լինելու հիմքով, որի վերաբերյալ դուք ծանուցվում եք «Գույքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով «գ» ենթակետի, 5-րդ և 6-րդ մասով սահմանված կարգով։

Հարգանքներով՝ Ա․ Հովհաննիսյան

Հասցե` Երևան, Տիգրան Պետրոսյան 32/8

Հեռ..` 091855551

Էլ. փոստ`