Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 06 դեկտեմբերի 2023 թվականի N 933-Ա ԱՐՏՈՒՐ ՌՈՒԴԻԿԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.12.2023

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2023 թվականի N 933-Ա

ԱՐՏՈՒՐ ՌՈՒԴԻԿԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի կողմից 2023 թվականի նոյեմբերի 15-ին հայտնաբերվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ կառուցապատող Արտուր Ռուդիկի Մելքումյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ․Նժդեհ փողոցի 1-ին փակուղի թիվ 12/5, 20/1, 20, 12/4/2, 12/11, 12/12, 12/4/1, 18 հասցեում հանդիսությունների սրահի կառուցման համար 2023 թվականի օգոստոսի 11-ին տրված N 15 շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեր 3 (երեք) ամսվա ընթացքում, սակայն սահմանված ժամկետում շինարարությունը ավարտված չէ:

Հայտնաբերված իրավախախտման փաստով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 04-ին ժամը 16։00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արտուր Ռուդիկի Մելքումյանը (հիմք՝ 21․11․2023 թվականի փոստային անդորրագիր), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Արտուր Ռուդիկի Մելքումյանը մասնակցել է 2023 թվականի դեկտեմբերի 04-ին՝ ժամը 16։00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին։

Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին շինարարության թույտվությունները, Արտուր Ռուդիկի Մելքումյանի դիմումը՝ շինարարության թույլտվության տալու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․Մկրտչյանի 15․11․2023 թվականի թիվ 14125 զեկուցագիրը, կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին փաստաթղթերը:

Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ Արտուր Ռուդիկի Մելքումյանի կողմից սահմանված ժամկետում շինարարական աշխատանքներն ավարտված չեն, որով թույլ է տվել «Վարչական իրավախախտումների վերբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:

2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս շինարարության(քանդման) թույլտվություն, միջոցներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար։

«Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ մասի՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով, 1541-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կառուցապատող Արտուր Ռուդիկի Մելքումյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ 700800 (յոթ հարյուր հազար ութ հարյուր) ՀՀ դրամի չափով:

2.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:

3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտուր Ռուդիկի Մելքումյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`