Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքիՊեմզաշեն բնակավայրի բնակիչ Ռոմիկ Վարդանի Եդիգարյանին վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի լսումներին հրավիրելու մասին

18.12.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի կողմից ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` -Ձեզ սեփականության իրավունքով պատկանող TOYOTA SIENNA 3.5 մակնիշի 36 GU 835 պետհամարանիշով, BMW 330I մակնիշի, 93 RO 888 պետհամարանիշով, BMW 525 մակնիշի, 29 LO 532 պետհամարանիշով փոխադրամիջոցների համար սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ դեկտեմբերի 22-ին ժամը 11:45-ին որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Արթիկի համայնքապետարան:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`