Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքիՊեմզաշեն բնակավայրի բնակիչ Գեղազնիկ Հայկի Ալեքսանյանին վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի լսումներին հրավիրելու մասին

18.12.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մաս

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի կողմից ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` -Ձեզ սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ CLK 320 COUPE մակնիշի 34 VQ 298 պետհամարանիշով փոխադրամիջոցի համար սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ դեկտեմբերի 22-ին ժամը 11:50-ին որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Արթիկի համայնքապետարան:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`