Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԱԳԻԿ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին ծանուցագիր

21.12.2023

Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 29.1

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 29.1 հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ Մասիս համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու արդյունքում գոյացած փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի գումարը գանձելու վերաբերյալ:
Ծանուցվում եք, որ հարուցված վարչական վարույթի լսումը /նիստը/ տեղի է ունենալու 2024 թ-ի փետրվարի 26-ին, ժամը` 11։00-ին, որին մասնակցելու նպատակով դուք որպես վարչական վարույթի մասնակից հրավիրվում եք ներկայանալու ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենք, 3-րդ հարկ, 301 աշխատասենյակ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով կամ ներկայացուցչի միջոցով՝ օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր չներկայանալն արգելք չէ վարչական վարույթի իրականացման և վերջնական իրավական ակտ կայացնելու համար:
Կից ուղարկվում են տեղեկանքներ փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի գծով Ձեր պարտավորության վերաբերյալ /առդիր՝ 6 թերթից/:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02343040

Էլ. փոստ`