Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (№ 23080465)

21.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված




N _____________________

“___ “ ______________ 2023թ.
ՀՀ, 0011, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
 (374-10) 65-05-53, Էլ. փոստ info@hlib.am


«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵՆԵՐ՝ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 48
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, Ա․ ԱՎԵՏԻՍՅԱՆ 21-30


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

2023 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 12։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 10-ի և հոկտեմբերի 06-ի №23080465 հանձնարարագրերի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք.Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ․ 129, 5-րդ հարկ)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կատարող՝ Ն․ Ադամյան
հեռ. 010-65-05-53 (20)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` 010-65-05-53

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`