Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.01.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներ

1. ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Գագիկ Կամիսի Մելքումյանին /հաշվառված` ՀՀ, Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 26/6 սեփականության իրավունքով պատկանող, 05-002-0248-0087 կադաստրային ծածկագրով 1,823 հա վարելահողը, 05-002-0084-0004 կադաստրային ծածկագրով 0,107 հա տնամերձ հողամասը ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտներ են։
Գագիկ Կամիսի Մելքումյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ`անշարժ գույքի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն` գույքային հարկերի հաշվառման համակարգ հանդիսացող «Վեկտոր պլյուս» ծրագրից ձեռք բերված տվյալների ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի՝ 05-002-0248-0087 կադաստրային ծածկագրով 1,823 հա վարելահողը, 05-002-0084-0004 կադաստրային ծածկագրով 0,107 հա տնամերձ հողամասը հանդիսանում է Գագիկ Կամիսի Մելքումյանի սեփականությունը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն` 24.11.2023թ. դրությամբ, անշարժ գույքի համար վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 14920 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 7588 ՀՀ դրամ, տույժ` 7332 ՀՀ դրամ:
2023 թվականի դեկտեմբերի 4-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Գագիկ Կամիսի Մելքումյանը /հիմք՝ ծանուցագիր/:
Գագիկ Կամիսի Մելքումյանը, չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: 18.12.2023 թվականին վարչական վարույթի լսումներն իրականացվել են Գագիկ Կամիսի Մելքումյանի բացակայությամբ:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Գագիկ Կամիսի Մելքումյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ 05-002-0248-0087 կադաստրային ծածկագրով 1,823 հա վարելահողի, 05-002-0084-0004 կադաստրային ծածկագրով 0,107 հա տնամերձ հողամասի անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունը, որը 24.11.2023թ. դրությամբ, անշարժ գույքի համար վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 14920 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 7588 ՀՀ դրամ, տույժ` 7332 ՀՀ դրամ:
3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ
Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ (…):
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի՝ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ և 225-րդ հոդվածներով, 401-րդ հոդվածով և 236-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝



Գագիկ Կամիսի Մելքումյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 14920 ՀՀ դրամ /տասնչորս հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար, ներառյալ տույժերը:
Գումարը ենթակա է վճարման Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185061018 հաշվեհամարին:
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ճամբարակ համայնքի ղեկավարը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ճամբարակ համայնք ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 125

Հեռ..` 026522244

Վեբ կայք` chambarak.am

Էլ. փոստ`