Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն և գործի քննության ծանուցում Արմեն Տիգրանյանին

07.02.2024

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետ և 15-րդ մաս

ԾԱՆՈՒՑՈՒՄ

2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11:00–ին, Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունիսի 9-ի N 23060338 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ՀՀ ք․Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց, 26 շենք):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է 2024 թվականի փետրվարի 6-ին կազմված Վարչական իրավախախտումների վերաբերյալ N0246 արձանագրությունը

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` 010650553

Էլ. փոստ`