Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ԱՎԱԶՊԼՅՈՒՍ>> ՍՊԸ տնօրեն Կարեն Կամոյի Դավթյանին վարչական վարույթի վերաբերյալ ԾԱՆՈՒՑՈՒՄ

13.02.2024

Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, հեռ․ 060656505 info@mecamor.am

12.02.2024թ.

<<ԱՎԱԶՊԼՅՈՒՍ>> ՍՊԸ տնօրեն
Կարեն Կամոյի Դավթյանին
Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Կենտրոն, Եկմալյան փ․ 6


ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՕՐՎԱ, ԺԱՄԻ ԵՎ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածով, հայտնում է Ձեզ, որ Ձեր կողմից առանց թույլտվության շինություններ ինքնակամ կառուցելու դեպքով, 2024 թվականի հունվարի 18-ին ժամը 11։30–ին Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական Կենտրոն շ․1/ նշանակվել էր վարչական վարույթի լսման օր, որի վերաբերյալ ծանուցում էր ուղարկվել Ձեզ, սակայն «Հայփոստ» ՓԲԸ–ից հետադարձ ծանուցագիրը ստացվել է «անհայտ» գրառմամբ։ Մեծամորի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը, 18․01․2024թ․–ին կայացած վարչական վարույթի լսման ժամանակ որոշում է կայացրել՝ Ձեր ներկայությունը լսումներին ապահովելու նպատակով կրկին անգամ պատշաճ ծանուցել Ձեզ և հաջորդ լսման օր է նշանակվել՝ 2024 թվականի հունվարի 30–ին ժամը՝ 12։00–ին՝ համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական կենտրոն շ․1/, սակայն «Հայփոստ» ՓԲ ընկերությանից հետադարձ ծանուցումը դեռ չի ստացվել։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37–րդ հոդվածի 1–ին և 38–րդ հոդվածի 1–ին մասերը հիմք ընդունելով, վարչական վարույթով գործի լսման նոր օր է նշանակվում 2024 թվականի փետրվարի 26–ին ժամը 11։30–ին՝ համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական կենտրոն շ․1/
Միևնույն ժամանակ հայտնվում է, որ Դուք իրավունք ունեք վարույթին մասնակցել ինքնուրույն, Ձեր ներկայացուցչի միջոցով կամ նրանց հետ միասին՝ այդ թվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ փաստաբանի միջոցով։
Ձեր կամ Ձեր ներկայացուցչի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար։


Հարգանքով՝

ՀԱՄԱՅՆՔՒ ՂԵԿԱՎԱՐ՝ Վ․ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կատարող՝ Իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Է․Ադամյան։
Հեռ․ 033-27-07-75

Հասցե` ք. Մեծամոր Վարչական կենտրոն 1

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`