Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր/ ԼԵՎ 7 ՍՊ ընկերության տնօրեն Լևոն Միլիտոնյանին վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրության կազմմանը մասնակցելու վերաբերյալ

20.02.2024

Հայտատու` ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ր Ք Ի 283-ՐԴ ՀՈԴՎԱԾ

«ԼԵՎ 7» ՍՊ ընկերության
Տնօրեն Լևոն Միլիտոնյանին
Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ գ. Նորակերտ Երևանյան 8
Ծ Ա Ն Ու Ց Ա Գ Ի Ր
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2024 թվականի փետրվարի 2-ին պարզվել է, որ Տեսչական մարմնի ղեկավարի 25.12.2023թ. թիվ Հ/903-2023/06-Ա ՀՀ Արմավիրի մարզ, գ. Նորակերտ Երևանյան փողոց 8 հասցեի /օբյեկտի/ շահագործման արգելման վերաբերյալ որոշման պահանջները փաստացի չեն կատարվում։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք 2024 թվականի փետրվարի 26-ին , ժամը 10:30 ին, ք.Էջմիածին, Մ. Խորենացի 11 հասցե՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.7 հոդվածով նախատեսված իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու, իրավախախտման վերաբերյալ բացատրություն ներկայացնելու, արձանագրությունը ստորագրելու և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու:
Ներկայանալ անձը/լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Ծանոթություն: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 29.1-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա ծանուցումն ուղարկվում է`
1) ֆիզիկական անձի դեպքում` աշխատանքի վայրի հասցեով (վարչական վարույթի նյութերում դրա առկայության դեպքում) և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական վարույթը հարուցվել է համայնքի կողմից), իսկ վարչական վարույթում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում` այդ հասցեներով.
2)իրավաբանական անձի դեպքում` վարչական վարույթում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում` էլեկտրոնային փոստի վերաբերյալ այլ տվյալների առկայության դեպքում` այդ հասցեներով:
Սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո` հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ գ․ Նորակերտ Երևանյան փողոց 8

Հեռ..` 094-54-33-99

Էլ. փոստ`