Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 15.02.2024թ. թիվ 482 գրություն՝ Արման Խաչիկի Զաքարյանին բանավոր դիտողություն տալու մասին

21.02.2024

Հայտատու` Վաղարշապատի համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

Արման Խաչիկի Զաքարյանին
(հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք․ Էջմիածին, Զվարթնոց թղմ․, 16 շենք, 41բն․)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով ՀՀ ոստիկանություն Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի կողմից ստացված նյութերի հիման վրա Վաղարշապատի համայնքապետարանում ուսումնասիրված գործերի արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքը, այն է` Հովհաննես Աբգարի Հակոբյանի կողմից իրավախախտման հետևանքը կամավոր վերացնելը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կանոնակարգումներով` Ձեզ տրվում է բանավոր դիտողություն:
Դուք նախազգուշացվում եք, որ համայնքի վարչական տարածքում ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնել արգելվում է, հակառակ պարագայում կկիրառվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված ներգործության միջոցներ:

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 0

Հեռ..` +374 (231) 53663

Վեբ կայք` https://ejmiatsin.am/

Էլ. փոստ`