Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարդան Վահանի Սարգսյանին վարչական վարույթին հրավիրելու մասին ծանուցում

14.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մաս

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES BENZ E 320 մակնիշի 2001 թվականի արտադրության 35 NC 467 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ WDB2100652B438418, հզորությունը՝ 224 ձիաուժ) մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 428.492 (չորս հարյուր քսանութ հազար չորս հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 353.000 (երեք հարյուր հիսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 75. 492 (յոթանասուն հինգ հազար չորս հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ։ Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 26․02․2024թ թիվ 394-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի մարտի 14-ին ժամը 11։00-ին։ Վարչական վարույթի լսումների օրը տեղափոխվել և նշանակվել է 2024թ-ի մարտի 25-ին ժամը 11։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`