Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.03.2024

Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ սեփականության իրավունքով Արայիկ Մելքոնյանին /անձնագիր՝ AS 0509695 14.02.2019թ․ 057-ի կողմից, հաշվառված՝ Արմավիրի մարզի, գ․ Փարաքար, Թաիրով 6շ․ 35բն․ հասցեում/ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ․ Մամիկոնյան փողոց 6-րդ շենքի 35 բնակարանի հարակից տարածքում՝ բազմաբնակարան շենքի շքանուտքի վերջնամասում, առանց համապատասխան թույտվության մետաղական և փայտից կոնստրուկցիայի կառուցման համար տուգանք նշանակելու մասին հարցը, պարզեց որ.
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ․ Միքաելյանի 2023թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 4419 զեկուցագրի, 2023 թվականի հոկտեմբերի 03-ի կազմված թիվ 26 արձանագրության, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ․ Մամիկոնյան փողոց 6-րդ շենք 34 բնակարանաի բնակիչ Սուրեն Բաբայանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 3973 դիմում-բողոքի և ՀՀ Արմավիրի մարզպետի 2023թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 05/7/06514-2023 գրության հիման վրա 2023 թվականի հոկտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկայացել է իրավախախտ Ա․ Մելքոնյանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Փարաքար համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի կողմից ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Վ․ Մամիկոնյան փողոց 6 շենք շքմուտքի վերջնամասում մետաղական և փայտե կոնստրուկցիա տեղադրելու մասին կազմված 2023թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 4419 զեկուցագիրը, 2023թվականի հոկտեմբերի 03-ի թիվ 26 արձանագրությունը, վարչական հանձնաժողովի 2024թվականի փետրվարի 23-ի թիվ 26/4 արձանագրությունը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Արայիկ Մելքոնյանի կողմից Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ․ Մամիկոնյան փողոց 6շենք 35 հասցեի հարակից տարածքում՝ բազմաբնակարան շենքի շքանուտքի վերջնամասում, առանց համապատասխան թույտվության իրականացվել է մետաղական և փայտից կոնստրուկցիայի, խորդանոցի տեղադրում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Արայիկ Մելքոնյանը և Սուրեն Բաբայանը ծանուցվել են, 05․10․2023թ․ թիվ 3106, 26․10․2023թ․ թիվ 3324, 09․11․2023թ․ թիվ 3510, 13․11․2023թ․ թիվ 3533, 14․11․2023թ․ թիվ 3532, 13․02․2024 թ․ թիվ 526 և 527 ծանուցումներն ուղարկվել են փոստով /փոստային առաքանիներ՝ LO110569313AM, ALO112300962AM, ALO112301335AM, ALO116800431AM, ALO111568733AM / և հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային azdarar.am կայքում։ Արայիկ Մելքոնյանը և Սուրեն Բաբայանի մայրը՝ Դասդագուլ Մարկարայի Բաբայանը ներկայացել են նիստին, քանի որ Սուրեն Բաբայանը բացակայում է հանրապետությունից։
Վարույթի լսումների ընթացքում պարզվել է, որ բազմաբնակարան շենքի շքամուտքի վերջնամասում մետաղական և փայտից կոնստրուկցիայի տեղադրումն իրականացվել է Արայիկ Մելքոնյանի կողմից՝ տարիներ առաջ, Ս․ Բաբայանի մոր՝ Դասդագուլ Բաբայանի համաձայնությամբ։
Կողմերը եկել են փոխադարձ համաձայնության և Արայիկ Մելքոնյանը պարտավորվել է 1 ամսյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները, ներկայացնել տարածքի տեխնիկական վիճակի մասին սեյսմիկ եզրակացություն։
Ելնելով վերագրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ
օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և
վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ 2-րդ պարբերությամբ, հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 23.02.2024թ. թիվ 26/4 արձանագրությունը. Որոշում եմ՝

1. Արայիկ Մելքոնյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70- րդ և ՀՀ
վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝
որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն
որոշմամբ ուղղակիորեն շոշոփվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից,azdarar.am կայքի և/ կամ
համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով։

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 0605330042

Էլ. փոստ`