Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տիպ՝ անհատական ծանուցում Հողամասի կադատրային արժեքի փոփոխության վերաբերյալ Ծանուցվող ՝ «ՏՈՆՈՏԵԼ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 02578362)

16.04.2024

Հայտատու` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1, հոդված

Տիպ՝ անհատական ծանուցում


Հողամասի կադատրային արժեքի փոփոխության վերաբերյալ
Ծանուցվող ՝ «ՏՈՆՈՏԵԼ» ՍՊԸ
(ՀՎՀՀ՝ 02578362)


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածով ծանուցում եմ, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտորակված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-255-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի N1023 որոշման հիման վրա փոփոխվել է հողամասի կադաստրային արժեքները: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և « ՏՈՆՈՏԵԼ » ՍՊԸ-ի միջև 2005թ. նոյեմբերի 09-ին կնքված N480-246/074 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 10-րդ կետի համաձայն՝ Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 6.6 տոկոսը: Պայմանագրով Ձեզ տրամադրված հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը ներկայումս կազմում է 16676.6 դրամ:
Հիմք ընդունելով Պայմանագրի 11-րդ կետը, տեղեկացնում եմ, որ 15 օր հետո Պայմանագրի 10-րդ կետով սահմանված Վարձավճարը հաշվարկվելու է հողամասի նոր կադաստրային արժեքի 6.6 տոկոսով, որը տարեկան կկազմի 5872105,8 դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վարձավճարը չի փոփոխվի, եթե մինչ 15 օրյա ժամկետի ավարտը Պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով ծանուցեք ՊՈԱԿ-ին Պայմանագիրը Ձեր կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման մասին:

Հասցե` Գեղարքունիքի մարզ, Ք.Սևան, Կարմիր բանակի 56

Հեռ..` 0261-2-40-44

Վեբ կայք` sevan-park.am

Էլ. փոստ`