Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04.11.2022

Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի №1721-Ն որոշման հավելվածի 6-րդ կետ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության իրավահաջորդը), ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետով, հայտարարում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի հիման վրա հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելու վերաբերյալ:
Ընտրվելու նպատակով հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) դիմում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ներկայացնելով վերը նշված հավելվածի 5-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր (այսուհետ՝ դիմում), այդ թվում՝
1) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից տրամադրված՝ վերջինիս նիստերին կազմակերպության մասնակցության վերաբերյալ տեղեկանք,
2) կազմակերպության անդամների աշխատանքային ստաժի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր,
3) առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կողմից տրամադրված՝ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին, լսումներին կազմակերպության մասնակցության և կազմակերպությանը կարծիքի ուղարկված՝ հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի առնչությամբ գրավոր դիրքորոշում ներկայացնելու վերաբերյալ տեղեկանք:

Դիմումներն ընդունվում են առձեռն, փոստային կամ էլեկտրոնային տարբերակով:
Առձեռն դիմումները կարելի է ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00 – 17:30-ը:
Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010,Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 3

Հեռ..` +374 (010) 515 352

Վեբ կայք` www.mtad.am

Էլ. փոստ`