Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԵՎ ՕՐԱԿԱՐԳ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.03.2024Թ. ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 02 ՆԻՍՏԻ

14.03.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք հոդված 63

ՕՐԱԿԱՐԳ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.03.2024Թ. ՀԵՐԹԱԿԱՆ
ԹԻՎ 02 ՆԻՍՏԻ
«21» Մարտի 2024թ. ժամը՝ 13.00

1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի մարտի 21-ի թիվ 02 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
զեկ. Ս. Կոստանդյան
2. ՀՀ Լոռու մարզ Փամբակ համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման ու իրականացման մասին։
զեկ. Ռ. Մինասյան
3․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
4․ Փամբակ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին 2023թ-ի IV եռամսյակում տրամադրված սոցիալական աջակցության մասին։
զեկ. Լ. Անդրիասյան
5․ Փամբակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալության իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
6․ Սեփականության իրավունքով Տարոն Սամվելի Գևորգյանին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
7․ Սեփականության իրավունքով Արեն Հովսեփյանին պատկանող հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին։
զեկ. Ա. Օհանյան
8․ Սեփականության իրավունքով Արտակ Թումանյանին պատկանող հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին։
զեկ. Ա. Օհանյան
9․ Սեփականության իրավունքով Արթուր Մխիթարյանին պատկանող հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին։
զեկ. Ա. Օհանյան
10․ Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։
զեկ. Ս. Կոստանդյան
11․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին:
զեկ. Ռ. Մինասյան
12. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին:
զեկ. Ռ. Մինասյան
13. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին:
զեկ. Ռ. Մինասյան
14. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 02.03.2022թ-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
զեկ. Ռ. Մինասյան
15. Փամբակ համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին:
զեկ. Ռ. Մինասյան
16. Փամբակ համայնքի սոցիալապես անապահով և տիրազուրկ բնակչի հուղարկավորության համար տրամադրված սոցիալական աջակցության մասին:
զեկ. Լ. Անդրիասյան
17. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։
զեկ. Կ. Շերմազանյան
18․ Փամբակ համայնքի Բազում բնակավայրի հրդեհից տուժած բնակիչներին կենցաղային տեխնիկա նվիրաբերելու մասին։
զեկ. Ս. Կոստանդյան
19․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն, վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
20․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
21․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի դեկտեմբերի 27-ի թիվ 148-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
զեկ. Կ. Շերմազանյան
22․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի օր սահմանելու մասին։
զեկ. Ս. Կոստանդյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Վեբ կայք` pambak.am

Էլ. փոստ`