Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Գետափի Գ. Արշակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
11.04.2022
Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Գետափի Գ. Արշակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գետափի Գ. Արշակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Անուշավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և <<Փանիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Գետափի Գ. Արշակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1)դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5)ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Գետափի Գ. Արշակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. ապրիլի 11-ից 2022թ. ապրիլի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մայիսի 16-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի << Գետափի Գ. Արշակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք Գետափ բնակավայր 1-րդ փողոց, 4-րդ նրբանցք, շենք 7:
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Վ. Մակեյանին
/հեռ/ 055775602
Էլ. հասցե՝ dprocgetapi@mail.ru
Հասցե` Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գ.Գետափ, 1-ին փողոց, 4-րդ նրբ., շ.7
Հեռ..` +37477055602
Էլ. փոստ`