Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 24․11․2022 թվականին Մարկ Կանտորի հետ կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը միակողմանիորեն վաղաժամկետ լուծելու վերաբերյալ հրապարակային ծանուցում

29.04.2024

Հայտատու` Վալենսիա ՀՁ ՍՊԸ
Գ«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մաս

Անհատ ձեռնարկատեր Մարկ Կանտորին
(հասցե՝ Հայաստան, ք․ Երևան, Նորք-Մարաշ, Գ․ Հովսեփյան փող․ 61)

ԾԱՆՈՒՑՈՒՄ
(Մարկ Կանտորի հետ 24․11․2022 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը (գրանցամատյանի համար՝ 13832) լուծելու մասին)
Մարկ Կանտոր,
«Վալենսիա» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Վարձատու) և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարկ Կանտորի (այսուհետ Վարձակալ) միջև Երևան քաղաքում 24․11․2022 թվականին կնքվել է քաղաք Երևան, Ա․ Մյասնիկյան պող․, 40/1 հասցեում գտնվող անշարժ գույքից 290․3 (երկու հարյուր իննսուն ամբողջ երեք) և 12 (տասներկու) քառակուսի մետր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ նաև` Պայմանագիր):
Հայտնում ենք Ձեզ, որ Վարձատուն, հիմք ընդունելով, Պայմանագրի 6․1․3․ կետը, միակողմանիորեն վաղաժամկետ լուծում է Պայմանագիրը և, հիմք ընդունելով, Պայմանագրի 6․1․ կետը, սույն գրությամբ ծանուցում ենք Ձեզ, որ Պայմանագիրը կհամարվի լուծված 2024 թվականի հուլիսի 14-ից։ Նշված ժամկետից հետո կդադարեն Վարձատուի համար Պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, իսկ Ձեր կողմից չվճարված վարձավճարի գումարները վճարելու պարտավորությունը կպահպանվի մինչև դրա կատարումը
Առաջարկում ենք Ձեզ, 2024 թվականի հուլիսի 14-ին ժամը 10։00-ին ներկա գտնվել է քաղաք Երևան, Ա․ Մյասնիկյան պող․, 40/1 հասցեում՝ վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի հանձնում-ընդունումը կազմակերպելու նպատակով։
Հարկ էնք համարում նաև նշել, որ Պայմանագրի միակողմանիորեն վաղաժամկետ լուծման մասին Ձեզ փոստային տարբերակով ուղարկված բազմաթիվ ծանուցումների ստացումը Ձեր կողմից մերժվել է։
Միևնույն ժամանակ առաջարկում ենք Ձեզ երկկողմ համաձայնությամբ Պայմանագիրը վերոնշյալ ժամկետից առավել վաղ լուծել։
Սույն գրության հետ կապված ցանկացած հարցի առնչությամբ կարող եք զանգահարել +374 94549988 հեռախոսահամարով։

«Վալենսիա» ՀՁ ՍՊԸ
ՏՆՕՐԵՆ՝ Աշխեն Մաթևոսյան

Հասցե` ք․ Երևան, Շիրակի 43

Հեռ..` 094549988

Էլ. փոստ`