Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սնանկության դատարանի 29.11.2019թ թիվ ՍնԴ/1511/04/19 վճռով սնանկ ճանաչված Մերի Կարլենի Բաբասյանին պատկանող և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.07.2021

Հայտատու` Մերի Կարլենի Բաբասյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

23.07․2021թ-ին, ժամը 14։00-ին նշանակված ՀՀ Սնանկության դատարանի 29.11.2019թ թիվ ՍնԴ/1511/04/19 վճռով սնանկ ճանաչված Մերի Կարլենի Բաբասյանին պատկանող և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի թիվ 1 լոտի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
20.08․2021թ-ին, ժամը 14։00-ին, Մերի Կարլենի Բաբասյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի Մերի Կարլենի Բաբասյանին սեփականության իրավունքով պատկանող և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից։
Լոտ 1- ՀՀ, Լոռու մարզ, Օձուն համայնքում գտնվող թվով 2 անվանում անշարժ գույք և թվով 7 անվանում շարժական գույք։
Լոտի կազմում ներառված է հետևյալ գույքը․
- ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 40 փողոց, թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույք /0,10575 հա ընդհանուր մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս, 38.8 քմ. ընդհանուր մակերեսով սպասասրահ, 45.9 քմ. ընդհանուր մակերեսով կոմպրեսորային մոդուլ., անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 08092015-06-0013/ - շուկայական արժեքը կազմում է 4.723.920 (չորս միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար իննը հարյուր քսան) ՀՀ դրամ
- ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 40 փողոց, թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույք /0.16217 հա ընդհանուր մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս, 140.2 քմ ընդհանուր մակերեսով սպասարկող շինություն., 53քմ ընդհանուր մակերեսով ծածկ, 17.9 քմ /53.7 խմ/ ընդհանուր մակերեսով պարիսպ, 8,4քմ /16,8 խմ/ ընդհանուր մակերեսով պարիսպ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 08092015-06-0027/ շուկայական արժեքը կազմում է 14.260.340 (տասնչորս միլիոն երկու հարյուր վաթսուն հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ
- Կոմպրեսատոր P-110-75, P-160 - 2 հատ /սարքին, բավարար վիճակ/ - 1 հատի շուկայական արժեքը կազմում է 4.723.920 (չորս միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար իննը հարյուր քսան) ՀՀ դրամ, ընդամենը 9.447.840 (իննը միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ
- Կոմպրեսատոր P-110-75, P-160 - 1 հատ /չաշխատող, ապամոնտաժված/ - շուկայական արժեքը կազմում է 590.490 (հինգ հարյուր իննսուն հազար չորս հարյուր իննսուն) ՀՀ դրամ,
- Ջրի բաք 10 տ. տարողությամբ - 2 հատ /բավարար վիճակ/ - 1 հատի շուկայական արժեքը կազմում է 177.150 (մեկ հարյուր յոթանասունյոթ հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, ընդամենը 354.300 (երեք հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ
- Գազի տարա – 2 հատ /բավարար վիճակ/ - 1 հատի շուկայական արժեքը կազմում է 501.920 (հինգ հարյուր մեկ հազար իննը հարյուր քսան) ՀՀ դրամ, ընդամենը 1.003.840 (մեկ միլիոն երեք հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ
- Տուրբինային գազի RTP-3 – 1 հատ /տեղադրված է գազատար խողովակի վրա/, /բավարար վիճակ/ - շուկայական արժեքը կազմում է 501.920 (հինգ հարյուր մեկ հազար իննը հարյուր քսան) ՀՀ դրամ,
- Գազատար 80 մմ /խողովակաշար հենասյուներով/ - 2,2 կմ /բավարար վիճակ/ - 1 մետրի շուկայական արժեքը կազմում է 710 (յոթ հարյուր տաս) ՀՀ դրամ, ընդամենը 1.562.000 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամ
- Էլ․ սյուներ, շանթարգել - 5 հատ /բավարար վիճակ/ - 1 հատի շուկայական արժեքը կազմում է 100.400 (մեկ հարյուր հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, ընդամենը 502.000 (հինգ հարյուր երկու հազար) ՀՀ դրամ
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 32.946․650 /երեսուներկու միլիոն իննը հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Մասիս, Հերացու 26/31 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, 6-րդ թաղամաս, 16-րդ շենք, 23-րդ բնակարան հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված Մերի Կարլենի Բաբասյանի թիվ 16028004058758 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել Մերի Կարլենի Բաբասյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (ՀՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/, հեռ. (077) 19-10-76)։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`