Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2381/04/22 սնանկության գործով պարտապան «ԲԻ ԷՅՋ ՔԼԻՆ» ՍՊԸ – ի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձանց գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

11.03.2024

Հայտատու` «ԲԻ ԷՅՋ ՔԼԻՆ» ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ․ մարտի 1-ին նշանակված աճուրդը չի կայացելհայտ չլինելու պատճառով։
2024թ. ապրիլի 10-ին ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «ԲԻ ԷՅՋ ՔԼԻՆ» ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Էդուարդ Բարխուդարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում «ԲԻ ԷՅՋ ՔԼԻՆ» ՍՊԸ – ի պարտավորությունների դիմաց «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, գույքը՝
Լոտ 1 ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արշակունյաց պողոտա 69/2 հասցեում գտնվող անշարժ գույք, սեփականության վկայական N 13062013-01-0164։ Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Դիլբո Սթար» ՍՊԸ-ին։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 206․464․830 / Երկու հարյուր վեց միլիոն չորս հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր երեսուն / ՀՀ դրամ ։
Անշարժ գույքը վերոնշյալ հասցեում գտնվող երկհարկանի շենքի մի մասն է, գտնվում է շենքի միջնամասում, շենքը կառուցվել է 1959թ.-ին: Տարածքը երկհարկանի է, ունի նաև նկուղ: Տարածքը ունի երկու մուտք՝ Արշակունյաց պողոտայից և բակային հատվածից: Տարածքի մակերեսը 975,6 քմ է, որից նկուղ՝ 441.7 քմ, 1-ին հարկ՝ 267.4 քմ, 2-րդ հարկ՝ 266.5 քմ: Նկուղային հարկը և առաջին հարկի մի մասը օգտագործվում է որպես պահեստային տարածք, առաջին հարկի մյուս մասը և երկրոդ հարկը օգտագործվում է որպես գրասենյակային տարածք, նկուղային հարկը և երկրոդ հարկը առանձին մուտքեր չունեն, դրանց մուտքը առաջին հարկից է՝ աստիճանավանդակներով: Տարածքն ունի բակային մաս դեպի Արշակունյաց պողոտա ընկնող հատվածում, այն պարսպապատված է մետաղական պարսպով և դարպասներով, այդ հատվածում բակը բարեկարգված է՝ ասֆալտապատ է և ծառայում է որպես ավտոկայանատեղի: Շենքի հետնամասի բակային հատվածը բարեկարգված չէ:
Ընդհանուր առմամբ տարածքի ներքին հարդարումը գտնվում է միջինից ցածր վիճակում: Միջանցքների հատակը պրեսգրանիտ է, պատերը՝ գաջասվաղված և պատված ներկանյութով : Նկուղային հարկի ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, պատերի և առաստաղի ներկանյութը խոնավությունից հնացած և վնասված, սենյակների դռները բացակայում էն, կա միայնաստիճանավանդակից դեպի նկուղային մաս տանող մեկ մետաղյադուռ : Առաջին հարկի մուտքի դռները մետաղական, առաջին հարկը պայմանական կարելի է բաժանել 2 մասի՝ պահեստային մաս և գրասենյակային մաս: Պահեստային մասի մուտքի դուռը մետաղական, պատուհանները պայտանյութ (հինվիճակ), հատակը տախտակներ (հինվիճակ), պատերի և առաստաղի ներկանյութը հնացած և վնասված: Գրասենյակային մասի պատերի և առաստաղի ներկանյութը գտնվում է լավ վիճակում, հատակը պայտանյութ և պրեսգրանիտ, մուտքի դուռը պայտանյութ, պատուհանները մետաղոպլաստ: Երկրո դհարկըամբողջությամբ օգտագործվում է որպես գրասենյակային տարածք, սենյակների մուտքի դռները և պատուհանները մետաղոպլաստ, պատերը և առաստաղը նեկանյութ (լավվիճակ), միջանցքի հատակը պրեսգրանիտ, սենյակներից երկուսի հատակը լամինատ (նոր), մյուսները տախտակներ (հին) :
Սանհանգույցի հատակը և պատերը՝ կերամիկականսալիկներ :
Տանիքը երկլանջ, թիթեղյա, ջրահեռացումը կազմակերպված:
Անշարժ գույքի հողամասը կրում է 01-011-0305-0066 կադաստրայի ծածկագիրը, մակերեսը ըստ վկայականի 1648.04 քմէ, որից 1241.52 քմ․ հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ և գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործողկադաստրայի նարժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելո ւդեպքում: Հողամասը ըստ վկայականի ծանրաբեռնված է 1 շինությամբ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում`
բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472304949540000 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 55 43 22 57

Էլ. փոստ`