Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Գևորգ Ռուբիկի Սարգսյանի թիվ ՍնԴ/1411/04/20 սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

15.03.2024

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. սպրիլի 1-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Գևորգ Ռուբիկի Սարգսյանի թիվ ՍնԴ/1411/04/20 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 3 լոտ`

Լոտ 1- ՀՀ Արմավիրի մարզ, Նորակերտ համայնք, 04-074-0119-0034 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս /սեփ․ վկայական՝ թիվ 18112021-04-0029, մակերեսը՝ 0,31 հա/, մեկնարկային գինը՝ 593․100 ՀՀ դրամ:
Լոտ 2- ՀՀ Արմավիրի մարզ, Նորակերտ համայնք, 04-074-0119-0037 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս /սեփ․ վկայական՝ թիվ 18112021-04-0100, մակերեսը՝ 0,4 հա/, մեկնարկային գինը՝ 762․560 ՀՀ դրամ:
Լոտ 3- ՀՀ Արմավիրի մարզ, Նորակերտ համայնք, 04-074-0121-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս /սեփ․ վկայական՝ թիվ 25112021-04-0003, մակերեսն ըստ վկայականի՝ 0,74 հա, ըստ կադաստրային քարտեզի՝8․036,3 քմ, գնահատման համար հիմք է հանդիսացել վկայականում նշված մակերեսը/, մեկնարկային գինը՝ 1․214․450 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Գևորգ Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150002106216207, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայր /ք. Գյումրի, Անկախության հր․7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` 094700073

Էլ. փոստ`