Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչիկ Արամայիսի Հովհաննիսյանի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

19.03.2024

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.03.2024թ-ին Խաչիկ Արամայիսի Հովհաննիսյանի թիվ ՍնԴ/3136/04/22 սնանկության գործով հրավիրված գույքի աճուրդային վաճառքը մասնակի կայացել է. աճուրդի ընթացքում վաճառվել է թիվ 1 լոտի գույքը:
10.04.2024թ-ին, ժամը 14:30-ին Խաչիկ Արամայիսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 /երրորդ հարկ/ հասցեում կանցկացվի Խաչիկ Արամայիսի Հովհաննիսյանին պատկանող, վերջինիս վարկի ապահովման միջոց հանդիսացող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ աճուրդը մեկ լոտով.
ԼՈՏ 5- Ավտոմեքենա, մակնիշը՝ FORD, տիպարը «TRANZIT 2,5D», տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ ավտոբուս, գույնը՝ արծաթագույն գորշ մետալիկ, թողարկման տարեթիվը՝ 1993թ․, հաշվառման համարանիշ՝ 34 ZS 589, անսարք, գրանցման վկայագիր՝ HB000659, նույնականացման համար՝ WF0HXXGBVHPM11428, սեփականատեր՝ ըստ վկայականի՝ Համբարձում Հովհաննեսի Գալստյան, սրահը՝ կտորապատ, նստատեղերը մասնակի մաշված հատվածներով, արտաքին տեսքի գնահատականը՝ միջին, տեխնիկական վիճակի ընդհանուր գնահատականը՝ միջին, մետաղական իրանի վրա առկա են ներկի ծածկույթի թափված տեղամասեր և վնասված հատվածներ, հողմապակին վնասված, անվադողերը և անվահեծերը միջին վիճակի, գտնվում է՝ ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Թալին, Մաստարա գյուղում, գույքը հանդիսանում է «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի գրավը, գնահատված է 765.280 ՀՀ դրամ։
Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ մասնակցության վճարրը մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված սնանկության գործով թիվ 2477601142120010 հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, աճուրդում հաղթած անձի կողմից վաճառքի գինը վճարվում է աճուրդի արձանագրություն կազմելու օրվանից տաս օրվա ընթացքում, աճուրդ վաճառքի ընթացքը տեսաձայնագրվում է։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին/ ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրաման/ ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Արարատի մարզ, Վեդի համայնք, Գոռավան գյուղ Պ. Սևակի 3 հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3

Հեռ..` +374 94348664

Էլ. փոստ`