Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2760/04/23/սնանկության գործով պարտապան Լիանա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

19.03.2024

Հայտատու` Լիանա Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.03.2024թ. ժամը 14.00-ին Լիանա Ստեփանյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
09.04.2024թ. ժամը 14.00-ին Թիվ ՍնԴ/2760/04/23/ սնանկության գործով սնանկ ճանաչված Լիանա Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից ք. Երևան, Սեբաստիա 37, 1-ին հարկ, 2 սենյակ հասցեում կանցկացվի պարտապան Լիանա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի է ներկայացվում Լիանա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքը.
Լոտ 1՝ ,,FORD FUSION 2.5,, մակնիշի, 01 LG 100 պետ. համարանիշով, 2014թ. արտադրության, 3FA6POG75ER329671 նույնացման համարով տրանսպորտային միջոց, տրանսպորտային միջոցը գտնվում է միջին վիճակում, թափքի վրա էականորեն վնասված հատվածներ չեն նկատվել, բացառությամբ 9-10 տարվա շահագործման բնականոն մաշվածության հետ կապված: Սրահը՝ կտորե երեսպատվածք,գտնվում է միջին վիճակում,պատռված հատվածներ առկա չեն, անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում,ակնհայտ վնասված դեֆորմացված հատվածներ չեն նկատվել: Շարժիչը՝ բենզինային, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան: Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն: Գազաբալոնային համակարգ մոնտաժված չէ: Մեքենան չի շահագործվում և ունի վերանորոգման կարիք:Լիանա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք: Լոտի մեկնարկային գինն է 3.200.000 ՀՀ դրամ:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/26Mb/L7kdxise3:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար։
Հայտում պետք է նշվեն.
1. Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները,
2. Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները,
3. Պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը),
4.Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը,
5. Կառավարչի անունը, ազգանունը,
6. Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը։
Հայտը ստորագրվում է հայտատույի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից։
Հայտին կից ներկայացվում են.
1. Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարութունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
2. Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
3. Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազոր անձի միջոցով,
4. Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
5. Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
6. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) գրավոր հանձնարարությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ՝ աճուրդի մասնակից չհամարվող անձ)։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000/ տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ ՀՀ, ք. Երևան, Վախթանգ Անանյան 80 հասցեին կամ Էլ. Հասցե՝ xachatulaw@gmail.com ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները։ Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։ Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա։
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Լիանա Ստեփանյանի թիվ 2474205148190000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ գույքի նկատմամբ արգելանքների և սահմանափակումների վերացման գործընթացի ավարտից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիրը:
Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից։
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Խ.Ղահրամանյանին (հեռ. (091) 48-40-05։













Հասցե` ք. Երևան, Շահումյան 16 փող. 80տ.

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`