Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Սամսոնյան ԱՁ –ի թիվ ԿԴ2/0049/04/14 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին հայտարարություն

29.03.2024

Հայտատու` Կարեն Սամսոնյան ԱՁ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մարտի 26-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտերի բացակայության պատճառով:
2024թ. ապրիլի 26-ին ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Կարեն Սամսոնյան ԱՁ-ի թիվ ԿԴ2/0049/04/14 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ժիրայր Արաբյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Պարտապանի գույքի օտարումը կատարվում է ՀՀ սնանկության դատարանի 29.08.2023թ. որոշման համաձայն: Աճուրդը կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Վաճառքի է ներկայացվում պարտապան ԱՁ Կարեն Սամսոնյանին պատկանող հետևյալ գույքը`
Լոտ 1 Պարտապան Կարեն Սամսոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ 3-րդ փողոց թիվ 10/1 հասցեի բնակելի տունը 25,85 քմ, կիսակառույց 57,5 քմ, հողամասը` 0,204295 հա մակերեսներով (հիմնականում քարափ): Բնակելի տունը և հողամասը առանձնացված է սխեմատիկ ձևով, առանձնացված չէ ցանկապատներով և առանձնացնող պատերով: Փողոցի կողմից չունի բնակելի տուն տանող առանձին մուտք (մուտքն անցնում է ոռոգման ջրանցքի ինքնաշեն կամրջի վրայով): Մեկնարկային գինը` 3.717.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք, աճուրդի կազմակերպման մասին հայտարարության հրապարակումից հետո, բայց ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, նաև ֆիզիկական անձինք՝ իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերս Բանկ» ՓԲԸ, հ/հ 19300 658228500)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Աճուրդի կանոնակարգը կարող եք ստանալ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ, 3-րդ փողոց, թիվ 10/1 հասցեում, նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով (zhirayrarabyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին, կամ զանգահարել 091 461 606 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ,ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ, թիվ 77

Հեռ..` +374 91 461606

Էլ. փոստ`