Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սոնա Տանանյանի սնանկության գործով երրորդ անձի պատկանող Սոնա Տանանյանի պարտավոորությունների դիմաց «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին

03.04.2024

Հայտատու` Կարեն Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

28.03.2024թ. Սոնա Տանանյանի սնանկության գործով աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.04.2023թ-ին ժամը 12:30-ին Սոնա Տանանյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Մարտիրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի` թիվ ՍնԴ/1569/04/21 սնանկության գործով, Սոնա Տանանյանի սնանկության գործով երրորդ անձ Սվետլանա Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1 310.6քմ ընդհանուր մակերեսով մեկհարկանի/առկա է նկուղ, կիսանկուղ/ բնակելի տուն՝ տեղակայված 0.03233հա մակերեսով տնամերձ հողամասի վրա, գտնվում է ք.Երևան, Կենտրոն համայնք, Այգեստան, 11-րդ փողոց թիվ 73 բնակելի տուն հասցեում: Բնակելի տունը կառուցվել է 1975թվականին, պատերը՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ մետաղական թիթեղ, պատուհանները՝ փատյա, բակի դուռը՝ մետաղական դարպաս, մուտքի դուռը՝ փատյա, ներքին դռները՝ փատյա, բավարար վիճակ: 1-ին հարկի պատերը պաստառապատ և ներկապատ, հատակը մանրահատակ, կիսանկուղի պատերը պաստառապատ և ներկապատ, հատակը մանրահատակ, նկուղի մի մասը (ավտոտնակների հատվածը) առանց հարդարման, մյուս մասը հատակը քարե սալիկ, պատերը ներկապատ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սվետլանա Հրաչիկի Մելքոնյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2397669, տրված 22.10.2009թ./ և այն Սոնա Լևոնի Տանանյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է ՙԱկբա բանկ՚ ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 83.980.800 ՀՀ դրամ:
Գույքերի վրա առկա են կիրառված արգելանքներ և սահմանափակումներ,:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է. ո΄չ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200.000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի Վեդու մ/ճ հ/հ 2477605322800000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (karlos7878@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:




Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի, Ն.Մկրտչյան 28

Հեռ..` +37493515231

Էլ. փոստ`