Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ,,ԳՆԴԵՎԱԶԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ,, ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2024

Հայտատու` ,,ԳՆԴԵՎԱԶԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ,, ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. փետրվարի 29-ին հայտարարված ,,ԳՆԴԵՎԱԶԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ,, ՓԲ ընկերության գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի կողմից 23.04.2024թ. ժամը 12:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 09.07.2019թ. թիվ ՍՆԴ/0328/04/19 վճռով սնանկ ճանաչված ,,ԳՆԴԵՎԱԶԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ,, ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ լոտերով.
Լոտ 1- այն իրենից ներկայացնում է ԶԻԼ 4341 մակնիշի 275 LO 05 հաշվառման համարանիշով բեռնատար ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցը գտնվում է աշխատանքային վիճակում: Սրահը գտնվում է միջինից վատ վիճակում: Նստատեղերը կտորապատ են: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատանքային վիճակում, սակայն դրանցում հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն: Թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Ավտոմեքենան գտնվում է միջին վիճակում: Լոտի մեկնարկային գինն է 486.408 ՀՀ դրամ:
Լոտ 2-այն իրենից ներկայացնում է 002018 հաշվառման վկայագրով, առանց գործարանային համարի և առանց պիտակի 2ПТС-4.5 մակնիշի տրակտորային կցանք: Կցանքը գտնվում է ոչ աշխատանքային վիճակում: Բացակայում են անվադողերն ու անվահեծերը: Թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման:
Կցանքի վիճակը գնահատվում է վատ: Լոտի մեկնարկային գինն է 65.900 ՀՀ դրամ:

Լոտ 4-այն իրենից ներկայացնում է 51-81ԱՖ հաշվառման համարանիշով առանց գործարանային համարի և առանց պիտակի 2ПТС-4.5 մակնիշի տրակտորային կցանք:
Կցանքը գտնվում է ոչ աշխատանքային վիճակում: Բացակայում են անվադողերն ու անվահեծերը: Թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման:
Կցանքի վիճակը գնահատվում է վատ: Լոտի մեկնարկային գինն է 47.076 ՀՀ դրամ:

Լոտ 5- այն իրենից ներկայացնում է Տ-25 մակնիշի 07-97 ԱՖ հաշվառման համարանիշով տրակտոր: Տրակտորը գտնվում է ոչ աշխատանքային վիճակում: Բացակայում է շարժիչը, թափքի վրա կան վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Անվադողերը հետագա շահագործման ենթակա չեն: Տրակտորի վիճակը գնահատվում է վատ: Լոտի մեկնարկային գինն է 81.591 ՀՀ դրամ:

Լոտ10- այն իրենից ներկայացնում է 93,7 ԿՎԱ հզորության գեներատոր: Գեներատորը գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, այն ենթակա է հիմնավերանորոգման: Լոտի մեկնարկային գինն է 141.216 ՀՀ դրամ:
Թիվ 1, 5 և 10 լոտերը գտնվում են ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Եղեգնուտ ,,ԳՆԴԵՎԱԶՖԱՐՄ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ,, ՍՊ ընկերություն հասցեում, իսկ Թիվ 2 և Թիվ 4 լոտերը գտնվում են ՀՀ Վայոց Ձորի մարզ, գյուղ Գնդևազ ,,ԳՆԴԵՎԱԶԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ,, ՓԲ ընկերություն հասցեում:



Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ, մինչև ժամը՝ 18:00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերությունում ,,ԳՆԴԵՎԱԶԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ,, ՓԲ ընկերության անունով բացված սնանկության հատուկ 2473606765520000 հաշվին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 10 աշխատանքային օրերի ընթացքում դիմելով կառավարիչ Աղասի Արսենյանին /հեռ.094 400 377/, հասցե՝ք. Երևան, Արցախի 57:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ. 29 տուն

Հեռ..` +374 91 21 24 14

Էլ. փոստ`