Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2842/04/22 վճռով սնանկ ճանաչված «ՕՆԻՔՍ-ԳԸ» ՓԲԸ գույքի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

12.04.2024

Հայտատու` Արամ Բայանդուրի Կարապետյան
Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.04.2024թ-ին ժամը 13:30-ին ՍնԴ/2842/04/22 սնանկության գործով կառավարիչ Ա.Կարապետյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կանցկացվի սնանկ ճանաչված ՙՕՆԻՔՍ-ԳԸՙՙ ՓԲԸ պարտավորությունների համար Էրիկ Կիրակոսյանի մոտ գրավադրված՝ Գագիկ Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը ստորև նշված լոտերով

ԼՈՏ 1. ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Ոսկանյան 99 հասցեի անշարժ գույք:
Գույքի կադաստրային ծածկագիրը՝ 01-007-0325-0010, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Հողամասի մակերեսն ըստ վկայականի՝ 401.02 քմ: Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է 2 շինությամբ՝ բնակելի տուն 177.25 քմ, կողավազան 6.1 քմ, փաստացի լողավազան առկա չէ:
Բնակելի տունը 1 հարկանի է: Հողամասը հարթ, տեղակայված՝ դեպի Ոսկանյան փողոց, ազատ հողամասը տեղակայված տան հետնամասում:
Հողամաըս տեղակայված է անմիջապես ստորին Հրազդն ջրանցքի ափին, ինչի հետևանքով բնակելի տունը խոնավ է, տան ներսից պատերին և առաստաղին առկա են բորբոսի հետքոր և խոնավությունից վբասված հատվածներ, բացի այդ ջրանցքից առկա է գարշահոտություն, որն իր բացասական ազդեցությունն ունի տան արժեքի և իրացվելիության վրա:
Տունը երեսպատված է տրավերտինե սալիկներով, տանիքը քառալանջ, պատված թիթեղով, գտնվում է լավ վիճակում, ջրահեռացումը կազմակերպված է:
Մուտքի դուռը մետաղական, երեսպատված փայտով, ավտոկայանատեղիի դարպասները մետաղական, պատուհանները մետաղոպլաստ, տեղադրված են ճաղավանդակներ:
Բնակելի տան ներքին հարդարումը միջին վիճակում, վերանորոգումը՝ հին: Տան պատերը՝ գաջասվաղ, պատված ներկանյութով, պատերին և առաստաղին առկա են վնասվածքներ, մանր ճաքեր, բորբոսի հետքեր և խոնավությունից վնասված հատվածներ, միջանցքի և խոհանոցի հատակը կերամիկական սալիկներ, մնացած սենյակները մանրահատակ, ներքին դռները փայտանյութ, սանհանգույցի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկ՝ առկա են կոտրված, վնասված և պոկված հատվածներ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Կիրակոսյանին:

Միաժամանակ, համաձայն թիվ ԵԴ/30263/02/20 քաղաքացիական գործով վճռի՝ ՀՀ, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Ոսկանյան փողոց, տուն 99 հասցեում գտնվող անշարժ գույքի 60.95մ2 ընդլայնված մակերեսի նկատմամբ ճանաչվել է Նինա Սիմոնյանի սեփականության իրավունքը:

Գույքի մեկնարկային գինը 43.780.000 ՀՀ դրամ:


Վերոնշյալ գույքի փաստացի բնակիչների վտարումը կատարվում է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան մինչև աճուրդի անցկացման նախորող 5 օր առաջ, ժամը 18։00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան 200.000 ՀՀ դրամը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի սնանկության հատուկ հաշվին: Սույն գործով սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ ՚ 24100632512000 ՚Յունիբանկՙՙ ԲԲԸ :

Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը,հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ սնանկության կառավարչից առձեռն, կամ էլեկտրոնային փոստով՝ aram.karapetyan02@mail.ru, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5.000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Լոտերն ուսումնասիրել ցանկացողները կարող են սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մինչև հայտ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի օրվանից մեկ աշխատանքային օր առաջ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին։
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258 , https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144994։

Հասցե` ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն

Հեռ..` +37493032002

Էլ. փոստ`