Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Նաիրա Ժորայի Մեջլումյանի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

12.04.2024

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.04.2024թ-ին նշանակված Նաիրա Ժորայի Մեջլումյանի սնանկության գործով նշանակված գույքի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի. աճուրդի ժամանակ օտարվել են թիվ 2, 3, 4, 5 և 6 լոտերի մեջ ներառված ոսկյա զարդերը:
08.05.2024թ-ին ժամը 14:30-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի Նաիրա Ժորայի Մեջլումյանի թիվ ՍնԴ/2780/04/23 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ նախկինի համեմատ 10% իջեցված գնով՝ մեկ լոտով.
ԼՈՏ-1. Աճուրդի է դրվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, այն է՝ Արարատի մարզի Ոստան համայնք, Արարատյան փողոց 15 բնակելի տուն հասցեում գտնվող 03-077-0015-0025-0023 կադաստրային ծածկագրով 0,0,077 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, որի վրա կառուցված են 344,2քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն, 3,7 քմ մակերեսով կաթսայատուն և 11,9 քմ մակերեսով մառան: Բնակելի տունը բարեկարգ է, արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով, տանիքածածկը՝ թերթաքարով: Պատուհանները և ներքին դռները՝ փայտյա: Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Նաիրա Ժորայի Մեջլումյանին /սեփ. իրավունքի վկայական N 19042021-03-0028, գաղտնաբառ՝ TUR74ALII8KV/, և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արդշինբանկե ՓԲԸ-ում: Լոտի մեկնարկային գինը՝ 21.308.400 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Նաիրա Ժորայի Մեջլումյանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ, հ/հ 2477605538640000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, աճուրդում հաղթած անձի կողմից վաճառքի գինը վճարվում է աճուրդի արձանագրություն կազմելու օրվանից տաս օրվա ընթացքում, աճուրդ-վաճառքի ընթացքը տեսաձայնագրվում է։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գումարի մեջ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող են փոստով (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3, հեռ. 094 348664) կամ էլեկտրոնային փոստով (henrik.martikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Հ. Մարտիկյանին:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3

Հեռ..` +374 94348664

Էլ. փոստ`