Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դավիթ Մնացականի Մկրտչյանի թիվ ՍնԴ/0464/04/23 սնանկության վարույթում առկա գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

15.04.2024

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մայիսի 8-ին ժամը 12:00-ին Դավիթ Մնացականի Մկրտչյանի թիվ ՍնԴ/0464/04/23 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա, պարտապանին պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում գրավական հանդիսացող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1- ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մ․ Ավետիսյան փող․ 1շ․, 15/1 ձեղնահարկ հասցեով անշարժ գույք /սեփ. վկայական՝ 23082016-08-0008, տրվ.՝ 23․08․2016թ.-ին, կադ․ ծածկագիր՝ 08-001-0017-0001-001-095, մակերեսը՝ 76 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի /, մեկնարկային գինը՝ 5․001․610 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» /այժմ՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ»/ ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Դավիթ Մնացականի Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150013185975949, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում շարժական գույքի դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի դեպքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` 094700073

Էլ. փոստ`