Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էդուարդ Վարդանի Սախկալյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2024

Հայտատու` Էդուարդ Վարդանի Սախկալյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ.-ի ապրիլի 16-ին, հայտարարված Էդուարդ Վարդանի Սախկալյանի սնանկության գործով գույքերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :
ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ /0680/04/21 14.02.2023թ. որոշման համաձայն 2024թ.-ի մայիսի 6-ին, ժամը 12 :00-ին, Էդուարդ Վարդանի Սախկալյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեի շենքում, թիվ 311 սենյակում կանցկացվի Էդուարդ Վարդանի Սախկալյանի պարտավորություների համար Էդուարդ Վարդանի Սախկալյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում `
Լոտ 1 ՀՀ Արմավիրի մարզ, ք.Վաղարշապատ, Շահումյան փողոց թիվ 75 գործարանի տարածքում գտնվող 0.2157 հա մակերեսով հողամաս մեկնարկային գինը՝ 3․027․950 ՀՀ դրամ :
Լոտ- 2 ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սպանդարյան փողոց, թիվ 28Դհասցեի շենքում գտնվող աստիճանավանդակների վարձակալության իրավունքը, մեկնարկային գինը՝ 137․641 ՀՀ դրամ :

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով,
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում բացված 1570088918790100 հատուկ հաշվին, մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով:
Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին (հեռ 091.21.24.14):
Էլ. փոստ` andranik.yelinyan@mail.ru.

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 106 սենյակ

Հեռ..` +374 91 21 24 14

Էլ. փոստ`