Մրցույթ ՀՀ ԿԳՆ «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
15.02.2017
ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան»ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝խորհուրդը,հայտարարում է բաց մրցույթ՝հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվողփաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) ՀայաստանիՀանրապետությանքաղաքացուանձնագրիպատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 28-ը ներառյալ, ամեն օր՝ժամը 09:00-ից 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀԿԳՆ «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊՈԱԿ-ում:
Հասցեն` ՀՀՇիրակի մարզ, ք. Գումրի Վ. Սարգսյան- 32:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 0312-3-39-62 հեռախոսահամարով։
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ,ք. Գյումրի,Վազգեն Սարգսյան 32
Հեռ..` +374 312 33962
Էլ. փոստ`