Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Բաց Մրցույթ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ « ԵՂԵԳՆՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.10.2021

Հայտատու` ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԵՂԵԳՆՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կառավարության 2010 թ. Մարտի 04-ի N 319 որոշում

 

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.      ՀՀ քաղաքացիությունը,

2.      «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

          Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1.      դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.      ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3.      հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),

4.      տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,

5.      ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. Հոկտեմբերի  22 -ից  մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից,  « Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում: Մրցույթը տեղի կունենա  2021 թ. նոյեմբերի 25 -ին՝ ժամը 15:00-ին,  ՀՀ Արմավիրի մարզի  «Եղեգնուտի միջնակարգ   դպրոց» ՊՈԱԿ -ում, հասցեն՝  ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ   Եղեգնուտ 3 փ 22 շենք:Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ 091-24-48-48, 077-77-84-30, էլ.փոստ՝ egegnut-school@mail.ru:

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Եղեգնուտ, 3 փ., 22շենք

Հեռ..` +374 0237 091-24-48-48, 077-77-84-30