Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ <<Եղվարդի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

22.02.2022

Հայտատու` Դպրոցական խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն

ՀՀ Սյունիքի մարզի <<Եղվարդի միջնակարգ դպրոց>>, ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց
մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մացնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.<<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում՝հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի
ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով),որը խորհրդի որոշմամբ լիազորված
խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում
ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի
մյուս անդամներին,
5.Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. Փետրվարի 21-ից Մարտի 14-ը ներառյալ,ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը,
բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Եղվարդի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Եղվարդի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Սյունիքի մարզ,ք. Կապան գ. Եղվարդ, 2-րդ փ., 8:
Տեղեկությունների համար զանգահարել 094147978 հեռախոսահամարին, էլեկտրոնային հասցեն՝
kapaneghvardschool@mail.ru:

Հասցե` 3313,ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ,ԿԱՊԱՆ,Եղվարդ 2-րդ փ., 8

Հեռ..` (098) 81-43-04

Էլ. փոստ`