Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

15.03.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի ՙՀոռոմի միջնակարգ դպրոց՚ՊՈԱԿ


տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի ՙՀոռոմի միջնակարգ դպրոց՚
ՊՈԱԿ-ի,ՙՍարատակի միջնակարգ դպրոց՚ՊՈԱԿ-ի,ՙԼուսակերտի միջնակարգ դպրոց՚ՊՈԱԿ-ի

միասնական կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի ՙՀոռոմի միջնակարգ դպրոց՚ՊՈԱԿ-ում
2022 թվականի մարտի 16 -ից մինչև ապրիլի 5 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը9:00 -ից մինչև ժամը14:00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-ին,
ՀՀ Շիրակի մարզի ՙՀոռոմի միջնակարգ դպրոց՚ՊՈԱԿ
ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք,բնակավայր Հոռոմ,8-րդ փողոց,շենք 68
Տեղեկությունների համար դիմել կառավարման խորհրդի նախագահ Սերգեյ Ալեքյանին
Հեռ.+37493-12-30-10,
Էլ.հասցե-alekyana@bk.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք,բնակավայր Հոռոմ,8-րդ փողոց,շենք 68

Հեռ..` +37493123010

Էլ. փոստ`