Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն <<Ս.Գևորգյանի անվան հ.189 ավագ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

18.03.2022

Հայտատու` <<Ս.Գևորգյանի անվան հ.189 ավագ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետեր

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման համաձայն <<Ս.Գևորգյանի անվան հ.189ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Ս.Գևորգյանի անվան հ.189 ավագ դպրոց>>ՊՈԱԿ-ում 2022 թվականի մարտի 18 -ից մինչև ապրիլի 07 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 08:00-ից մինչև ժամը16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 14:00-ին, <<Ս.Գևորգյանի անվան հ.189 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում, Ք.Երևան Դավիթաշեն 1-ին թաղամաս

Հասցե` Դավիթաշեն 1-ին թաղամաս

Հեռ..` 010-36-92-20

Վեբ կայք` yerevan189.schoolsite.am

Էլ. փոստ`