Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ` «ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

31.03.2022

Հայտատու` << ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-Ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ

Մրցույթ` << ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 4
հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական
հաստատություն>> ՊՈԱԿ-Ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
<< ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-Ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2.«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. մարտի 31-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում, հասցեն՝ ք.Իջևան,Նալբանդյան 1: Տեղեկությունների համար զանգահարել 0263-4-62-67 հեռախոսահամարով, էլ. հասցեն՝ ijevan.tiv4@mail.ru:

Հասցե` Տավուշի մարզ ,ք/իջևան,Նալբանդյան 1

Հեռ..` 094999881

Վեբ կայք` http://ijevan4.schoolsite.am/

Էլ. փոստ`