Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

31.03.2022

Հայտատու` <<Արթիկի թիվ 8 հիմնակն դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․-ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 01.04.2022թ.- 21.04.2022թ. ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 5-ին, ժամը 1400-ին՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Արթիկ Լմբատ-2 Թամանյան 10 կամ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդ /հեռ./:

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 8 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Լմբատ 2 թաղ., Թամանյան 10

Հեռ..` 093126020

Վեբ կայք` http://artik8.schoolsiti.am

Էլ. փոստ`